Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը վնասազերծել է պետական սահմանը խախտած անձի, որը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։ Սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» սահմանապահ ուղեկալի ծառայողները, որոնք իրականացրել են պետական սահմանի պահպանությունը, նկատել են Իրանի տարածքից դեպի Ադրբեջան շարժվող սահմանախախտների։ Ուղեկալում անմիջապես հայտարարվել է տագնապ, տարածքը շրջափակվել է, և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ պետական սահմանի խախտումը կանխելու համար։ Նշվում է, որ սահմանախախտներին հրահանգվել է կանգ առնել։ Սկսվել է նրանց հետապնդումը, որի ընթացքում նախազգուշական կրակոցներ են արձակվել օդ։ Սահմանախախտներից մեկը, չենթարկվելով հրահանգին, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել՝ վտանգելով սահմանապահների կյանքը։ Ադրբեջանի  «Պետական սահմանի մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ սահմանապահների օրինական պահանջներին չենթարկված անձին ձերբակալելու նպատակով զենք է կիրառվել։ Արդյունքում սահմանախախտը  չեզոքացվել է։ Հաղորդվում է, որ միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է սահմանային ներկայացուցչության խողովակներով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է