Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին Գ․Թ․-ն Երևանի Խանջյան փողոցում վարել է «Կիա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ չունենալով տրանսպորտային միջոցը վարելու իրավունք՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

«Բացի այդ, Գ․Թ․-ն նույն արարքը կատարել է նաև սեպտեմբերի 29-ին՝ Երևանի Փարպեցի փողոցում վարելով «Տեսլա» մակնիշի տրանսպորտային միջոցը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գ․Թ․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) (2 դրվագ)։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գ․Թ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,– ասվում է հաղորդագրությունում։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է