Ջաջուռի ոլորաններում մեքենան գլորվել է և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

Հունիսի 25-ին՝ ժամը 18:58-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Related posts

Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներխուժում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել