16 անձանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. հայտնի են անուններ

«Լուրերը» ճշտել է այն անձանց անունները, որոնց նկատմամբ ՔԿ-ն ավելի վաղ միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
1. Վազգեն Գալստանյան
2. Տիգրան Գալստյան
3. Արման Իսրայելյան
4. Իգոր Սարգսյան
5. Կարո Օկումուշյան
6. Արսեն Ղազարյան
7. Արա Ռոստոմյան
8. Աղվան Արշակյան
9. Հայկ Շահնազարյան
10. Տիգրան Թոփալյան
11. Լիդյա Մանթաշյան
12. Դավիթ Գալստյան
13. Հրայր Հակոբյան
14. Արմեն Ալեքսանյան
15. Մովսես Շարբաթյան
16. Միհրան Մախսուդյան
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Related posts

Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղվան Արշակյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Կառավարությունը պատրաստակամ է Չինաստանի հետ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի. Միրզոյան

Վարչապետը ներկա է եղել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը