ՊՆ նախարարն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամաս կատարած այցի ավարտին առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, ընդգծել եմ, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի։ Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ՝ նշել եմ, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։ Հանդիպումների ընթացքում հավելել եմ, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, կտրվեն արագ լուծումներ»,- նշված է գրառման մեջ։

Զորամաս կատարած այցի ավարտին
առանձնազրույցներ ունեցա սպայական և կրտսեր հրամանատարական կազմի
ներկայացուցիչների…

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Среда, 1 февраля 2023 г.

Related posts

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը

Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից