Պեմզաշենում հուղարկավորում են դաժանաբար սպանված երիտասարդ մորը և նրա 2 երեխաներին

Այսօր Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում հուղարկավորում են դաժանաբար սպանված երիտասարդ մորը եւ նրա 2 երեխաներին:

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Պեմզաշեն գյուղում: Գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան ննջասենյակում հայտնաբերվել էր նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան