Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես 2 ամիս չէի մարզվել, խնդիրներ կային. Լալայան

«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց»:

Այս մասին ասել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

«Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային, չհասցրեցի վերականգնվել, բայց պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, ուղղակի մի բան պակաս էր, չկարողացա տիտղոսս պահել»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու Աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հրում վարժությունում նվաճել է բրոնզդե մեդալ:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները