Ստեփանակերտում մեքենան գլխիվայր շուռ է եկել

Նոյեմբերի 12-ին ժամը 12:15-ին, ԱՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Նաբերեժնայա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության հետաքննիչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, նշված ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի 24-ամյա բնակիչը վարելով «Նիսսան տեանա» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:

ՃՏ պատահարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ