ԱՄՆ-ը կարող է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. Սալիվան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցում մտադիր է մատնանշել, որ եթե Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքները սրվեն, ապա Միացյալ Նահանգները ստիպված կլինի ընդլայնել իր ռազմական ներկայությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Նախագահ Բայդենը պատրաստվում է ներկայացնել իր տեսլականը, ըստ որի՝ ԿԺԴՀ-ն սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի և Ճապոնիայի, այլև ողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար: Եվ եթե ԿԺԴՀ-ն շարունակի այդ ճանապարհը, դա կնշանակի տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում»,- նշել է պաշտոնյան:

Սալիվանի խոսքով՝ նման թեզը պետք է ստիպի Չինաստանին՝ կառուցողական դեր խաղալ ԿԺԴՀ-ի վատագույն ձգտումները զսպելու գործում:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին