Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը

Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկաներին խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը:

«2014-ին օգոստոսի 3-ի նույն այս օրը տեղի ունեցավ մի ամբողջ ազգի կոտորած, այն է՝ ցեղասպանություն 21-րդ դարում, և սա մեծ աղետ էր եզդիների համար:

Այն, ինչ տեղի է ունեցել 2014-ին, դեռ շարունակվում է մեր օրերում: Եզդի աղջիկները, կանայք, մեր աղջիկները վաճառվում են արաբական շուկաներում: Մինչև հիմա շուրջ 3000 եզդի կանանց ճակատագիր անհայտ է: Տասնյակ հազարավորները սպանվել են, տասնյակ հազարավոր կանայք շուկաներում վաճառքի են ենթարկվել, և մինչև հիմա՝ շուրջ 12 տարի անց, դեռ ճամբարներում են»,- ասաց պատգամավորը, ապա մայրենիով դիմեց ազգակիցներին:

Related posts

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան