Պապոյանն ու «Մասդար»-ի տնօրենը անդրադարձել են ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի սկզբին։
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու պայմանավորվածություն են ձեռք բերել դրանց շարունակականության շուրջ։

Related posts

Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատված. Հայաստանի ամենամեծ շինհրապարակը

Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ կարևորագույն բազային

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել