Պայթյուն Փարիզում. կան տուժածներ

Փարիզում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 16 մարդ վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Փարիզի ոստիկանական վարչությանը:

Հաղորդվում է, որ վիրավորներից յոթի վիճակը ծայրահեղ ծանր է:

Պայթյունը տեղի է ունեցել «Փարիզի ամերիկյան ակադեմիա» դիզայներական դպրոցից ոչ հեռու: Շենքի ճակատային հատվածը փլվել է:

Ականատեսների վկայությամբ` պայթյունից առաջ իրենք գազի սուր հոտ են զգացել: Դեպքի վայրում աշխատում է 230 հրշեջ, տեղում են նաև բուժաշխատողները:

Նշենք, որ պայթյունի հետևանքով այրվել են նաև հարևան շենքերից մի քանիսը:

Related posts

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան

Գյուղից Գյումրի. ճանապարհների որակը՝ մեկ ցուցանակ այն կողմ

Իրանը որոշել է այլևս չհետևել ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին. Ղարիբաբադի