Մեքենան հարվածել է էլեկտրասյանը․ կան մեկ զոհ և երկու տուժած

Հունիսի 21-ին` ժամը 17:57-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 11 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ), հարվածել էլեկտրական սյանը, այնուհետև՝ գլորվել (մոտ 25 մ) և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր Գ. Բ.-ն (ծնված 2008 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Ս.-ն (ծնված 2008 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի ԲՄ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել Գ. Բ.-ի դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան