Ուկրաինան Ռուսաստանին է վերադարձել ՌԴ օդատիեզերական ուժերի երեք օդաչուի

Բարդ բանակցային գործընթացի արդյունքում Ուկրաինան Ռուսաստանին է վերադարձել ՌԴ օդատիեզերական ուժերի երեք օդաչուի՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ ազատ արձակված զինծառայողներին կտեղափոխեն ՌԴ ՊՆ-ի բուժհաստատություններ՝ բուժման և վերականգնման համար: Գերությունից ազատվածների հետ աշխատում են բժիշկներ և հոգեբաններ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ Ուկրաինային են վերադարձվել Ազգային գվարդիայի 45 մարտիկներ, որոնք ներգրավված են եղել «Ազովստալի» մարտերում: Նրանցից 35-ը շարքային և սերժանտ են, 10-ը՝ սպա:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ