Ուկրաինան ինքն է ընտրել Գոմելը Ռուսաստանի հետ բանակցությունների համար.Պեսկով

Ուկրաինական կողմն ինքն է Գոմելն առաջարկել է որպես Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, կիրակի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական պատվիրակությունը տեղում պատրաստ է բանակցություններին: Այն գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Առաջիկայում նա հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Պեսկովը և հավելել.

«Մենք զգուշացրել ենք ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողությունները չեն դադարեցվի, ինչպես դա արվեց երեկ»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսում անհնար է բանակցություններ վարել, քանի որ այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են իրականացվում Ուկրաինայի նկատմամբ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ պատասխանել էր, որ Ուկրաինայում չկա բելառուսցի զինվորական և բելառուսական զենք։

Related posts

ԼՂ-ից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել. նրանցից ավելի քան12 հազարը՝ անչափահասներ

2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է

Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ