Ուկրաինան անօդաչու թռչող սարքով հերթական անգամ փորձել է գրոհել Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտները․ ՌԴ ՊՆ

Ուկրաինան անօդաչու թռչող սարքով հերթական անգամ փորձել է գրոհել Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտները՝ հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալով՝ սարքը ոչնչացվել է Իստրինսկի շրջանի օդային տարածքում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ տեղի ունեցածի ֆոնին մայրաքաղաքի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է:

Ուկրաինական կողմը հայտնում է, որ պայթյուններ են լսվել Խարկովում և Զապորոժիեի շրջանում:

Երկրի գլխավոր շտաբն էլ մանրամասներ է հայտնել մարտի դաշտում զարգացումների մասին: Նշվում է, որ ռուսական կողմը հարձակողական գործողություններ է իրականացնում Բախմուտ, Կրեմեննայա, Դոնեցկ և Ուգլեդար բնակավայրերի ուղղությամբ, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջ շարժվել հարավում։ Գլխավոր շտաբի տվյալով՝ ուկրաինացի զինվորականները հետ են մղում ռուսական ուժերի հարձակումները:

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները