Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման խնդիրը գրեթե ավարտված է. Պուտին

Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի, այդ թվում՝ ՀՕՊ համակարգի ոչնչացումը գրեթե ավարտված է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կասկած չունի, որ ռուսական բանակը կլուծի Ուկրաինայում իր առջև դրված բոլոր խնդիրները։

Պուտինն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին որոշումը ծանր է անվանել, սակայն միանգամայն ճիշտ է համարել Ուկրաինայում գործողությունը միայն Դոնբասով չսահմանափակելու որոշումը։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը սահմանափակեր ռազմական գործողությունը միայն Դոնբասի տարածքով, ապա ուկրաինական ուժերը կշարունակեին նոր ռեսուրսներ ստանալ:

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորներին, որոնք ցանկանում են միանալ Ուկրաինայում հատուկ գործողությանը՝ նշելով, որ դրա կարիքը չկա: Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի խոսքով՝ ժամկետային զինծառայողները չեն մասնակցում Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ գործողություններին, զորահավաքների մասնակցող պահեստազորայիններին ևս Ուկրաինա ուղարկել չի նախատեսվում:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական կողմը դրական կարձագանքի Բելառուսում կայացած բանակցություններում Ռուսաստանի ներկայացրած առաջարկներին:

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին