Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվող վարորդների թիվը շարունակում է աճել

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակում է գործել տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային բաղադրիչը։

Այս հնարավորությունից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.amկայքում էլեկտրոնային ծանուցման համակարգն ակտիվացնելն է։

Ինչպե՞ս ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը․ անհրաժեշտ քայլերը ներկայացված են ուղեցույց-տեսանյութում։

Անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ եթե դրանք խախտելու համար տուգանվել եք, ապա օգտագործեք թվային լուծումներ՝ տուգանքները նվազ վճարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Related posts

Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Թուրքիան ներդնում է արհեստական բանականությամբ աշխատող հեռուստատեսային մոնիթորինգի համակարգ