Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարել է վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հրաժարականի մասին։ Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։ «Մենք քննարկել ենք մանրամասները Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է թարմացնել նախարարների կաբինետը»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նրա հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայի թիմում երկար տարիների արդյունավետ գործունեության համար և առաջարկել է նրան գլխավորել «նոր կարևոր ուղղություն առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում»։ Նախագահը մանրամասներ չի ներկայացրել։ «Ակնկալում եմ, որ խորհրդարանի պատգամավորների հետ միասին մենք կիրականացնենք համապատասխան փոփոխությունները Ուկրաինայի կառավարությունում։ Փոփոխություններ կլինեն նաև իրավապահ մարմինների ղեկավար կազմերում»,- խոստացել է նա։

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ