Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2026-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.52 տոկոսով՝ կազմելով շուրջ 40.9 մլն։ Նվազել է նաև արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների այցելությունների թիվը դեպի Թուրքիա։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ 2026-ի ինը ամսվա ընթացքում Թուրքիա այցելողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։

Զբոսաշրջիկներն ամենաշատն այցելել են Ստամբուլ, Անթալիա, Էդիրնե ու Մուղլա նահանգներ։ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվով առաջատար երկիրը Ռուսաստանն է՝ շուրջ 5.6 մլն այցելուով, երկրորդ տեղում Գերմանիան է (5․1 մլն), իսկ երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (3․5 մլն)։ Չորրորդ տեղում Իրանն է (2 մլն 305.000), իսկ հինգերորդ տեղում Բուլղարիան (2 մլն)։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է