Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ`

Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող’ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։
Ինչպես հայտնում են ՔԿ-ից, նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Related posts

Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար

Քարացած ճարտարապետական երաժշտություն. դարերի առեղծվածը՝ ավելի շատ հարցերով

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ