Շիրակի մարզում հնչել է վերջին զանգը

Հույզերով ու ջերմությամբ լի՝ Շիրակի մարզի դպրոցականների համար հնչել է վերջին զանգը՝ ազդարարելով դպրոցական կյանքի ավարտն ու նոր ճանապարհի սկիզբը։ Շնորհավորանքներով ու հիշարժան պահերով՝ շրջանավարտները հրաժեշտ են տվել մանկության անհոգ տարիներին։ Վերջին դասի միջոցառումներն անցել են տոնական ու հուզիչ մթնոլորտում՝ միավորելով աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին։
2025-2026 ուսումնական տարում Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1868 տասներկուերորդ դասարանցի, որից 935-ը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հաստատությունների շրջանավարտներն են։
 9-րդ դասարանն ավարտում է 2899 աշակերտ՝ 2529-ը մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցների աշակերտներ:
Բարի ճանապարհ բոլոր շրջանավարտներին․ թող ձեր նոր ուղին լի լինի հաջողություններով, ձեռքբերումներով ու մեծ երազանքներով։

Related posts

Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար

ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը

Երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան