Շիրակի մարզում ընթացքի մեջ է բերքահավաքը

Ախուրյան, Արթիկ և Անի համայնքներում հացահատիկային մշակաբույսերի, իսկ Ամասիայում և Աշոցքում՝ կերային մշակաբույսերի բերքահավաքն ընթացքի մեջ է:
2022-ին մարզում կատարվել է հացահատիկային և հատիկաընդեղենային 31640 հա, տեխնիկական 80 հա, կարտոֆիլի 3489 հա, բանջարեղենի 1264 հա և կերային մշակաբույսերի 9574 հա ցանք: Մարզի համայնքների տարբեր բնակավայրեր մարզպետարանի պատասխանատուների այցելությունների ընթացքում նախորդ տարվա համեմատ դիտարկվել է գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի աճ:

Related posts

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ