Էրդողանը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից

SOCHI, RUSSIA - OCTOBER 22, 2019: Turkey's President Recep Tayyip Erdogan gives a joint news conference with the president of Russia, on Syria following a meeting of the Russian and Turkish leaders in Sochi, Russia. Mikhail Metzel/TASS Ðîññèÿ. Ñî÷è. Ïðåçèäåíò Òóðöèè Ðåäæåï Òàéèï Ýðäîãàí âî âðåìÿ ïðåññ-êîíôåðåíöèè ñ ïðåçèäåíòîì Ðîññèè Âëàäèìèðîì Ïóòèíûì ïî èòîãó âñòðå÷è, ïîñâÿùåííîé âîïðîñàì ñèðèéñêîãî óðåãóëèðîâàíèÿ. Ìèõàèë Ìåòöåëü/ÒÀÑÑ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- Ermenihaber-ի փոխանցմամբ այս մասին ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նորր Անկարան կբացի սահմանները:

«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար հայերի մասին։

«Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան և մեր քաղաքացիներ և ոչ մեր քաղաքացիներ, բայցայնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»:

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:

Related posts

16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել

Ժողովրդապետության պայմաններում քաղաքացին ինքն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, և սա է ինքնիշխանությունը. Փաշինյան

Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան