Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում։

Այսպիսով՝ վարչապետ Փաշինյանը շարունակում է բարձր պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։

Ներկայացնում ենք Անի Ավետիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1991 թ. դեկտեմբերի 16-ին Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը.

2008-2012 թթ.՝ Երևանի պետական համալսարան (Արևելագիտության ֆակուլտետ, բակալավր).

2010 թ. հունիս – 2010 թ. սեպտեմբեր՝ արաբերենի դասընթաց (Arabic Teaching Institute for Non-Arabic Speakers), Դամասկոս, Սիրիա.

2012-2014 թթ.՝ Երևանի պետական համալսարան, արևելագիտության մագիստրոս (գերազանցությամբ).

2014 թ. օգոստոս – 2015 թ. մարտ՝ Paideia–Հրեական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտ, Շվեդիա.

2015 թ. հունվար՝ Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոց, Յադ Վաշեմ, Երուսաղեմ

2015 թ. ապրիլ – 2018 թ. հունիս՝ Հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի կոչում HFJS, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա.

2019 թ. հոկտեմբեր – 2023 թ. սեպտեմբեր՝ Քեմբրիջի համալսարան, դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2014 թ. փետրվար – 2014 թ. օգոստոս՝ «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող (Junior Researcher).

2019 թ. փետրվար – 2019 թ. հոկտեմբեր՝ Բրյուսովի անվան պետական համալսարան, արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասնագետ (հիմնադրել է Հայաստանում եբրայերենի և մշակույթի առաջին կենտրոնը).

2020 թ. մարտ՝ Ռաթգերսի համալսարան, Նյու Ջերսի, Հրավիրված գիտնական (Guest Scholar), (դասախոսություններ է կարդացել «Հրեա-արաբերեն. ներածություն և աղբյուրների ակնարկ» և «Մատենադարանի հավաքածուի կորած հրեա-արաբերեն ձեռագրերը» թեմաներով).

2021 թ. հոկտեմբեր – 2024 թ. հոկտեմբեր՝ «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, ծրագրի մասնագետ (Project Specialist) (հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման, դրամաշնորհը հատկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից).

2022 թ. հոկտեմբեր – 2023 թ. հունիս՝ Քեմբրիջի համալսարան, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետ, ղեկավար-դասախոս (Supervisor) (դասավանդել է բակալավրիատի ուսանողներին MES 5 (արդի եբրայերեն) դասընթացը, անհատական և խմբային կարգով խորհրդատվություն է տրամադրել ուսանողներին՝ նրանց հետաքրքրություններին համապատասխան ակադեմիական ծրագրերի հարցում).

2023 թ. հուլիս՝ Քեմբրիջի համալսարան, Եբրայերենի ամառային դպրոց, դասախոս (դասավանդել է արդի եբրայերեն միջազգային ուսանողների խմբի համար).

2025 թ. սեպտեմբեր – 2026 թ. մայիս՝ Բրանդայսի համալսարան, Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտ, հետազոտող (Fellow).

2024 թ. հունվար – առ այսօր՝ Քեմբրիջ, Վուլֆ ինստիտուտ, հետազոտող-գործընկեր (Research Affiliate).

2024 թ. սեպտեմբեր – առ այսօր՝ Սուրբ Էդմունդի քոլեջ, գիտաշխատող (Research Associate).

2024 թ. սեպտեմբեր – առ այսօր՝ Քեմբրիջի համալսարան, Ռոթշիլդի հիմնադրամի հետդոկտորական հետազոտող (Rothschild Postdoctoral Fellow).

2025 թ. սեպտեմբեր – առ այսօր՝ Եսայի և Մարիա Մազմանյանների հիմնադրամ (համագործակցություն և գործընկերային կապեր), հոգաբարձուների խորհրդի անդամ.

2026 թ. սեպտեմբերից՝ Քեմբրիջի համալսարան Լևերհուլմի հիմնադրամի հետազոտող (Leverhulme Trust Early Career Fellow)։

Related posts

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ

Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին

Շինարարական տեմպերն օր օրի աճում են Աշոցքում