Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների հետ նախարարը ծանոթացել է Աշոցք համայնքում ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ կառոցվող հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նշենք, որ Շիրակի մարզի 3 հրշեջ-փրկարարական կայաններից 2-ը՝ Գյումրիում և Ախուրյանում, շահագործման են հանձնվել 2021 թվականին, Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականին։ Պատասխանատուներն այցելել են նաև Ամասիայի հրշեջ փրկարարական կենտրոն, ծանոթացել առկա իրավիճակին ու խնդիրներին։ Այցի շրջանակներում, լինելով Գյումրու և Ախուրյանի կենտրոններում, պատասխանատուները հավաստիացել են, որ առկա պայմաններն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին, ջոկատները համալրված են ժամանակակից գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով, մասնագիտացված հրշեջ-փրկարարներով:

Related posts

Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել

Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times