Շիրակի մարզում երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել. մարզպետ

Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ գրանցված երկրաշարժից հետո արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել»,-նշված է մարզպետի գրառման մեջ:

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է