ՀՌՀ-ն սահմանել է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 5-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում էր չորս հարց՝ «ԱՐԳՈՒՍ» ՍՊԸ հեղինակազորման հայտի վերաբերյալ: «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ «Օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։ Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց բավարարել «ԱՐԳՈՒՍ» ՍՊԸ-ի հայտը և հեղինակազորել Ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։ Հաջորդիվ Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ և «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությունների՝ լիցենզիաների վերաձևակերպման հայտերը։

Related posts

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

8 563 տեղահանված ընտանիք հավաստագիր է ստացել․ ի՞նչ խնդիրների են բախվում այդ ճանապարհին