Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի ծրագրային պորտֆելի քննարկում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել է Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետը կարևորել է բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում՝ շեշտելով շարունակական համագործակցության արդյունավետությունը ռազմավարական բոլոր ուղղություններով։

 

Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի շուրջ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 818 միլիոն ԱՄՆ դոլար։

Գործող ծրագրերն ընդգրկում են էներգետիկ, ջրային, առողջապահական, պետական համակարգերի արդիականացմանն ու զբոսաշրջության ոլորտները։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ռազմավարական համագործակցությունը՝ ընթացիկ ծրագրերի իրականացման ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման շուրջ։

Related posts

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

8 563 տեղահանված ընտանիք հավաստագիր է ստացել․ ի՞նչ խնդիրների են բախվում այդ ճանապարհին