Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում 2-4 աստիճանով։

Related posts

Երևանյան բակերից մեկում խաշի սեզոնը հայտարարեցինք բացված. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խուլիգանության դեպք Փարիզ-Երևան չվերթի օդանավում․ ուղևորը հայհոյել ու ոչ ադեկվատ պահվածք է ցուցաբերել ուղեկցորդուհու նկատմամբ

Ռուսաստանում Հայաստանի քաղաքացին սոցիալական ցանցերում արված մեկնաբանությունների համար դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման