ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու բանակցություններին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մենք որպես ՆԱՏՕ չենք մասնակցում այդ բանակցություններին։ Դրանք իսկապես առաջնորդում է ԱՄՆ-ը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ միասին։ Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ը տեղից շարժեց այդ հարցը, և այդ բանակցություններն այժմ շարունակվում են»,- ասել է պաշտոնյան։

Ռյուտեի խոսքով՝ բանակցությունները դանդաղ են ընթանում, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի պատճառով, և «գնդակն այժմ ակնհայտորեն ռուսական դաշտում է»:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, բանակցություններում «կարմիր գծեր» չունի, քանի որ մասնակից չէ այդ գործընթացին: Ռյուտեն հավելել է՝ դաշինքը ցանկանում է, որ Ուկրաինան լինի ինքնիշխան պետություն, որը զարգանում է:

Related posts

Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել

Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը