ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները ծրագրում են բարելավել Ուկրաինային զենքի մատակարարման վերահսկողությունը. Financial Times

ՆԱՏՕ-ն և Եվրամիության երկրները ծրագրում են խստացնել հսկողությունը Կիև առաքվող զենքի նկատմամբ՝ մտավախություն ունենալով, որ դրանք դուրս կգան Եվրոպայի սև շուկա։ Այդ մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ արևմտյան զենքերը Լեհաստանի սահմանից Ուկրաինա  են տեղափոխվում թեթև բեռնատար մեքենաներով կամ մասնավոր մեքենաներով, սակայն դրանց հետագա գտնվելու վայրը հայտնի չէ։

Ներկայումս ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք պետություններ բանակցություններ են վարում Ուկրաինայի իշխանությունների հետ զենքի հետագծման կամ գույքագրման համակարգի ստեղծման հարցով։ Ուկրաինայի իշխանություններն աշխատում են մոնիթորինգի ավելի ընդարձակ համակարգի ուղղությամբ:

Միաժամանակ Եվրամիությունը նախատեսել է քննարկել Ուկրաինայի զինված ուժերին նոր ռազմական սպառազինությունների մատակարարման համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու հնարավորությունը, 500 մլն եվրո կհատկացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին։

«Այսպիսով, ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 2,5 միլիարդ եվրոյի»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան։

Related posts

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը | ՈՒՂԻՂ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան