ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Բորիս Ռուգեն X-ի էջում գրել է. «ՆԱՏՕ-ի անունից շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության կազմակերպած պատմական հանդիպման կապակցությամբ։ Դաշինքը ողջունում է այդ առաջընթացը և կշարունակի սերտորեն գործակցել երկու երկրի հետ՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և խթանելու տարածաշրջանային անվտանգությունը»։

Related posts

Բանակում արձանագրված դեպքերի պատճառները տարբեր են. ԳՇ պետ

Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր

ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ