Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ (Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ)

Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (Հայաստանի Հանրապետության քննչա-կան կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ)

Մխիթար Գոշի մեդալով՝ Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԻՆ (Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ)

Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ (Հայաստանի Հանրապետության քննչա-կան կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ)»,- ասված է հրամանագրում:

Related posts

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և նորոգման 7 նախագիծ

Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին

Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է