Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար

Գերմանիան պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին մեկ ամիս առաջ ռազմավարական նշանակություն ունեցող օդանավակայանում դիվերսիայի փորձի համար: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը և ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը:

Վերջինս հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասն է, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ: Դոբրինդտի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանի ներգրավվածության մասին եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով դիվերսիայի փորձի ժամանակ կիրառված տեխնոլոգիաները և այլ տեղեկություններ, այդ թվում՝ հետախուզական:

Վադեֆուլն էլ հայտարարել է, որ ի պատասխան դիվերսիայի այդ փորձի՝ Գերմանիան փակում է Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը և Բեռլինում գտնվող ռուսական տունը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը ժամանել է Գերմանիայի ԱԳՆ։

Գերմանիայի կառավարության հայտարարությանն արձագանքել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավաստիացնելով, որ Եվրամիությունը համերաշխ է Գերմանիայի հետ:

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը «Լայպցիգ-Հալլե» օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ հայտնաբերվել է ամրացված պայթուցիկ սարքով անօդաչու թռչող սարք: Այն վնասազերծել են ականազերծող ռոբոտի օգնությամբ։

Related posts

ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր

Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը

Վարժական հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավելու ենք․ Սուրեն Պապիկյան