Բավրա-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում

 

Մայիսի 24-ին, ժամը 18:26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան գլորվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակոը. կան տուժածներ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին, ուղևորներ՝ Գ. Ա.-ին (ծնված 1987 թ.) և Ա. Հ.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները վարորդի և Գ. Ա.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

Related posts

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին