Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

12 անշարժ գույք, որից 5-ը՝ Երևան քաղաքում, 7-ը՝ Արմավիրի մարզում.

2 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

65 միլիոն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Related posts

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը