ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից

Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձինք մայիսի 24-ին ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ խստիվ հորդորելով զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաների վերաբերյալ զրպարտող հրապարակումներից:

«Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրության առարկա է դարձնելու բոլոր նման հրապարակումները և ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները, համապատասխան իրավական ընթացակարգերի գործարկմամբ, հանիրավի թիրախավորման ենթարկվող սպաների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Related posts

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել