Միջազգային գործընկերները ՀՀ-ից չեն պահանջել դուրս գալ ՀԱՊԿ-ից. Արարատ Միրզոյան

Միջազգային գործընկերները Հայաստանից չեն պահանջել դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այս մասին այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆրանսիայի համար կարևոր է ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության դադարեցումը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության հաստատման համար:

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքվելիք պայմանագրին՝ Միրզոյանը նշեց, որ «խոսքը Ֆրանսիայի կողմից Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է»։

«Կարող եմ հավաստիացնել, որ մեր գործընկերները երբեք մեր առաջ նման պահանջ չեն դրել», – ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ խոսքը ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջի մասին է։

Related posts

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Սուրեն Պապիկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը