Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը

Եվրամիության 11 երկիր կոչ է անում անցյալում թողնել ԵՄ-ում վետոյի իրավունքը, որի պատճառով վերջին տարիներին ԵՄ արտաքին քաղաքականությունը կաթվածահար է եղել: Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ռումինիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Շվեդիան հայտնել են, որ կողմ են միաձայնության սկզբունքից որակյալ մեծամասնությանն անցնելուն:

«Միությունում կոնսենսուսի մշակույթը նրա լեգիտիմության կարևոր աղբյուր է։ Այդ պատճառով մենք հետագայում ևս ձգտելու ենք կոնսենսուսի հասնել ամենուր, որտեղ դա հնարավոր է: Բայց մենք նաև պետք է այնպես անենք, որ կոնսենսուսի այս մշակույթը նպաստի համատեղ գործողություններին, այլ ոչ թե խոչընդոտի դրանց, հակառակ դեպքում մենք կունենանք լեգիտիմություն, բայց ուժ չենք ունենա»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ուղղված նամակում՝ փոխանցում է Euronews-ը, որի տրամադրության տակ է հայտնվել այդ փաստաթուղթը:

Նշվում է, որ վետոյի իրավունքը բազմիցս օգտագործվել է, մասնավորապես՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պաշտոնավարման 16 տարվա ընթացքում։ Այն պարբերաբար վեճեր և վրդովմունք է առաջացրել:

Related posts

ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր

Վարժական հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավելու ենք․ Սուրեն Պապիկյան

Ռուսաստանը համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին, հիանում ձեր ցուցաբերած քաջությամբ. Պուտինը՝ Փեզեշքիանին