Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի` իր պաշտպանությունն ապահովելու համար. Կոլոննան հայտնեց պայմանագրի կնքման մտադրության մասին

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Կցանկանայի հանրայնորեն ասել` Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: Առայժմ չեմ կարող ավելի մանրամասնել»,- ասաց նախարարը:

Related posts

Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է

ԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Նոր ուստարի՝ ոստիկանական ուժեղացված ծառայությամբ