Պուտինը կարևորել է, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը

Չինաստանի նախագահը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ Պեկինը մտադիր է ակտիվացնել համակարգումը այլ երկրների հետ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղիներ գտնելու համար։

«Հարկավոր է չեզոքացնել խնդիրների ախտանիշները և պատճառները»,- հավելել է Սի Ծինփինը։

Վլադիմիր Պուտինն էլ իր ելույթում կարևոր է համարել, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը։ Նա դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարներին՝ շեշտելով, որ դրան կարող է նպաստել առնվազն ՇՀԿ անդամների համագործակցությունը և համախմբվածությունը:

Ավելի վաղ Չինաստանի նախագահը Բիշքեկում հանդիպել էր Կրեմլի ղեկավարի հետ: Սին ընդգծել էր աշխարհում խաղաղության, զարգացման և համագործակցության կարևորությունը։ Վլադիմիր Պուտինն էլ բարձր էր գնահատել Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ և ռազմավարական գործընկերությունը։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները հիմնված են բարեկամության, ինքնիշխանության հարգանքի, հավասարության սկզբունքների վրա։

Related posts

Նոր ուստարի՝ ոստիկանական ուժեղացված ծառայությամբ

Թուրքիան վճռորոշ դիրք է զբաղեցնում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման գործում. Էրդողան

Նոր ուսումնական տարվա առաջին քայլերը՝ Գյումրու թիվ 41 դպրոցում