Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին:

«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորմանը», – ասել է Բլինքենը:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում եւ առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ:

«Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», – ասել է Էնթոնի Բլինքենը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից