Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Ալժիրի Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»։

Related posts

Կլինի սովորական ռեժիմ. Մհեր Գրիգորյանը՝ TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին

Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է. Պապոյանը՝ խաղողի մթերման մասին

Այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների հարցի մասին