Մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ. ՊՆ

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001 թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Related posts

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարները

Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ, բայց ԿԲ-ն որևէ միջամտություն չի կարող անել շուկայում. Մարտին Գալստյան