Մարդու և կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը 2% է․ վարչապետը՝ Աղվան Վարդանյանին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընթերցեցեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2018թ․ ֆեյսբուքյան գրառումը՝ որոշ փոփոխություններով, որտեղ նա այդ ժամանակ կոչ էր անում Սերժ Սարսգյանին՝ «ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրիր գնալուն»։

ՀՀ վարչապետն արձագանքելով վերջինիս նամակ-հարցին, նկատեց, որ այդտեղ կարևոր է, թե քանի տոկոս են կազմում նամակի բովանդակության փոփոխությունները. «Տոկոսների հետ պետք չի խաղ անել։ Եթե 1-2% փոփոխություն եք արել տեքստի մեջ ու համարում եք՝ մեծ չէ, հիշեցնեմ՝ մարդու և օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2% է»։

Այնուհետև ՀՀ վարչապետը շարունակեց․ «Ինձ սիրում են, թե չեն սիրում, կարևորն այն է, որ ես եմ սիրում, և կարևորն այն է, որ ես սիրում եմ նաև բոլոր ինձ չսիրողներին, և ինձ բոլոր չսիրողներին սիրելու իրավունք ու հնարավորություն ինձ տալիս է մի քաղաքական երևույթ, որ կոչվում է լեգիտիմություն»։

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը