TRIPP-ը լրացնող դերակատարում կունենա. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին TRIPP երթուղին մրցակից չի համարում, այն լրացնող դերակատարում կունենա:

«Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է որևէ էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար»,- հայտարարել է նա՝ հավելելով՝ Միջին միջանցքով անցնող բեռների ծավալն այնքան է մեծացել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա: Կոբախիձեի խոսքով՝ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ, ինչը պահանջում է նոր ենթակառուցվածքներ, և Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ Վրաստանը պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շեշտելով՝ այդ գործընթացը պետք է տեղի ունենա բարեկամական մթնոլորտում։

Related posts

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները