Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել և հաստատվել են իններորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց:

Լրացում է կատարվել ԱԺ խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ։

Խորհուրդը հաստատել է իններորդ գումարման ԱԺ բարեկամական խմբերի և Միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը։

Նիստում նաև հաստատվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։

Related posts

2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով

Ադրբեջանի քաղաքացիները՝ թիրախավորված նավում․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել

TRIPP-ը լրացնող դերակատարում կունենա. Կոբախիձե