Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 42 մասնակցի

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը ) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 42 մասնակից։ Այս մասին   հայտնել են ՆԳՆ-ից:

Ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԱԱԾ-ն և Ներքին գործերի նախարարությունը՝ հորդորելով զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Ընդգծվում է՝ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, նստացույց է սկսել: Գալստանյանը հայտարարել է, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու, և ժամը 15-ին իր աջակիցներին հրավիրել է Բաղրամյան պողոտա՝ հավաքի:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան