ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին դե ֆակտո գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ըստ էության մեր իրականության մեջ մեր քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք հասկանում ենք, որ 2022 թվականի փետրվարից ի վեր, և նույնիսկ դրանից առաջ էլ, փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Մինսկի խմբի անդամները հիմնականում իրար հետ չեն խոսում: Այսինքն ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին դե ֆակտո գոյություն չունի:

2016 թվականից արդեն բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ-ում գոյություն ունեցող կարգի լուծարումը»,- ասաց վարչապետը:

Ապա Փաշինյանը դիմելով ընդդիմությանը նկատեց. «Մենք այդ օրակարգը տարել ենք մինչև վերջ, մինչև այն պահը երբ որ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել այդ օրակարգից: ԼՂ մեր գործընկերները հրաժարվել են այդ օրակարգից, իսկ այն իշխանությունը որը ձեր օգնությամբ ու ջանքերով ձևավորվել է ԼՂ-ում՝ ընդհանրապես թաղել է այդ օրակարգը, մենք սրա հետ պետք է առերեսվենք, թե՞ չէ»:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել